Միջազգային

Ճապոնիայի իշխանությունները բարձրացրել են սեռական համաձայնության տարիքը

Ճապոնիայի իշխանությունները բարձրացրել են սեռական համաձայնության տարիքը

Ճապոնիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որով սեքսի համաձայնության տարիքը 13-ից բարձրացնում է 16-ի, գրում է Japan Times-ը: Այս նորմը երկրում առաջին անգամ է փոփոխվում՝ 1907 թվականին ընդունվելուց հետո։

Օրենքը ենթադրում էր, որ 16 տարեկանից ցածր մարդկանց հետ սեռական հարաբերություն ունենալը կհամարվի բռնաբարություն: Նոր օրենքում բացառություն կա՝ 13-ից բարձր, բայց 16 տարեկանից ցածր երեխայի հետ սեքսը չի պատժվի, եթե զուգընկերների միջև հինգ տարուց ավելի տարբերություն չլինի։

Բացի այդ, Ճապոնիայում փոխել են բռնաբարության սահմանումը։ Նախկինում դա նշանակում էր «բռնի սեռական հարաբերություն», այժմ դա «սեռական հարաբերությունն է առանց համաձայնության»: Նախկին սահմանումը չէր պաշտպանում նրանց, ովքեր ստիպված էին սեռական հարաբերություն ունենալ: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական