Միջազգային

Ֆրանսիայում երկրաշարժ է տեղի ունեցել. բազմաթիվ շենքեր լուրջ վնասվածքներ են ստացել

Ֆրանսիայում երկրաշարժ է տեղի ունեցել. բազմաթիվ շենքեր լուրջ վնասվածքներ են ստացել

Ֆրանսիայի արևմուտքում երեկ երեկոյան 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Այնուհետև գրանցվել են 3,1 և 4,4 մագնիտուդ ուժգնությամբ կրկնակի ցնցումներ: 

Ֆրանսիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն մեկ մարդ է տուժել, բազմաթիվ շենքեր լուրջ վնասվածքներ են ստացել: 

France info ռադիոկայանի տեղեկություններով՝ ծովափնյա Շարանտի Արևմտյան դեպարտամենտի Կուրսոն քաղաքում զգալիորեն տուժել է եկեղեցին, ինչպես նաև զգալիորեն վնասվել է Արսե կոմունայի տաճարը։
Ծովափնյա Շարանտում ավելի քան հազար մարդ առանց Էլեկտրաէներգիայի է մնացել՝ վնասված էլեկտրահաղորդման գծի պատճառով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական