Միջազգային

Ովքե՞ր են Թրամփի հանրապետական մրցակիցներն ու նախկին ենթակաները

Ովքե՞ր են Թրամփի հանրապետական մրցակիցներն ու նախկին ենթակաները

Radar Armenia-ն ներկայացնում է ԱՄՆ Հանրապետական կուսակցության ԱՄՆ նախագահի թեկնածուների ելույթները ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հանդեպ քրեական մեղադրանքների վերաբերյալ։ ԱՄՆ նախկին փոխնախագահից մինչև Ալյասկայի նախկին նահանգապետ։ 

Մայք Փենս․ ԱՄՆ նախկին փոխնախագահ, նախագահի թեկնածու

«Շատ լուրջ մեղադրանքներ են, և ես չեմ կարող պաշտպանել այն։ Անգամ նման տեղեկատվության աննկատ հրապարակումը կարող է վտանգել մեր ազգային անվտանգությունը և մեր զինված ուժերի անվտանգությունը»:

Նիքի Հեյլի․ Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ, նախագահի թեկնածու

«Եթե այս մեղադրանքը ճշմարիտ է, եթե այն, ինչ ասվում է, իրականում այդպես է, ապա նախագահ Թրամփը աներևակայելի անխոհեմ է վարվել մեր ազգային անվտանգության հետ։ Սա վտանգի տակ է դնում մեր բոլոր զինվորականներին»։ 

Թիմ Սքոթ․ սենատոր

«Թրամփի դեմ մեղադրանքները ծանր են ու լուրջ»։ 

Քրիս Քրիսթի․ Նյու Ջերսիի նախկին նահանգապետ 

«Անկախ նրանից՝ սիրում եք Թրամփին, թե չէ, այս պահվածքն աններելի է մեկի համար, ով ցանկանում է լինել Միացյալ Նահանգների նախագահ»։ 

Ռոն Դեսանտիս, Ֆլորիդայի նահանգապետ

«Որպես ռազմածովային սպա՝ եթե գաղտնի փաստաթղթեր տանեի իմ բնակարան, ինձ մի րոպեի ընթացքում կկանգնեցնեին Նյու Յորքի ռազմական դատարանում»։ 

Էյզ Հաթչինսոն․ Ալյասկայի նախկին նահանգապետ 

«Սրանք լուրջ մեղադրանքներ են, որոնք այս քարոզարշավում չպետք է անտեսվեն։ Ես չեմ պատրաստվում քվեարկել նրա օգտին, եթե նա մեղադրվում է նման բաներում»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական