Միջազգային

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ ՀՀ տարածքում դրոշ չեն տեղադրել

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ ՀՀ տարածքում դրոշ չեն տեղադրել

Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի տարածքում իրենք դրոշ չեն տեղադրել։

«Երեկ, Ադրբեջանի Սահմանապահ ծառայության աշխատակիցների ուղղությամբ կրակ է բացվել, երբ Ադրբեջանի ինքնիշխան տարածք հանդիսացող Հակարիի կամրջի վրա գտնվող Լաչինի սահմանապահ անցակետում բարձրացվել է Ադրբեջանի դրոշը։ Այդ կամուրջը կառուցվել է Ադրբեջանի կողմից՝ կարճ ժամակահատվածում, և պնդումները, թե դրոշը բարձրացվել է Հայաստանի տարածքում, անհիմն են», - այսօր Twitter-ում գրել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական