«ԱՄՆ-ը կարող է չեղարկել Իրանի նավթի արտահանման դեմ պատժամիջոցները, եթե Թեհրանը համաձայնվի կատարել իր միջուկային ծրագրի հետ կապված մի շարք պարտավորություններ։ Դրանց թվում է միջուկային զենք ստեղծելու համար ուրանը անհրաժեշտ մակարդակի հարստացնելուց հրաժարվելը», - հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ եթե Վաշինգտոնը և Թեհրանը համաձայնության գան բանտարկյալների փոխանակման և իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ, ապաէսկալացիայի հետագա քայլերը կարող է ներառել իրանական նավթի արտահանման դեմ պատժամիջոցների վերացումը: Դրա համար Իրանը պետք է պարտավորվի չհարստացնել ուրանը 60%-ից ավելի և ավելի սերտ համագործակցել ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ: