Միջազգային

Հռոմի Պապը դուրս է գրվել հիվանդանոցից

Հռոմի Պապը դուրս է գրվել հիվանդանոցից

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը որովայնի վիրահատությունից հետո դուրս է գրվել Հռոմի Agostino Gemelli հիվանդանոցից․ հայտնել է «Rai News 24»-ը: Պապը լքել է բուժհաստատությունը տեղական ժամանակով 08:44-ի սահմաններում:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, Վատիկան վերադառնալուց առաջ նա պատրաստվում է կանգ առնել Սանտա Մարիա Մաջորեի հռոմեական բազիլիկ մոտ՝ աղոթք անելու։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական