Չինական Huawei և ZTE հեռահաղորդակցական ընկերությունների սարքավորումների օգտագործումը 5G ցանցերում կարող է «զգալիորեն ավելի մեծ ռիսկեր» ստեղծել ԵՄ-ի համար, քան այլ մատակարարների արտադրանքները. ասել է Եվրահանձնաժողովը:
Եվրահանձնաժողովի կայքում հրապարակվել է «5G կիբերանվտանգության քայլերի» մասին հայտարարությունը, որը ուշադրություն է հրավիրում չինական ընկերությունների սարքավորումների հետ աշխատելիս ԵՄ անվտանգության հնարավոր ռիսկերի վրա։