Միջազգային հանրությունը 5,6 միլիարդ եվրո կտրամադրի Սիրիային ու սիրիացի փախստականներին ընդունող երկրներին։ Որոշումն ընդունվել է հինգշաբթի՝ հունիսի 15-ին, Բրյուսելում անցկացված Սիրիայի հարցով ԵՄ-ի և ՄԱԿ-ի 7-րդ համաժողովի ժամանակ։ Նոր տրանշների մեծ մասը՝ 4,6 միլիարդ եվրո, կգա 2023 թվականին, ևս 1 միլիարդը կհատկացվի ավելի ուշ։
Այդ միջոցները կուղղվեն սիրիացի փախստականներին հյուրընկալող մարդկանց աջակցելուն: ԵՄ բյուջեից 3,8 մլրդ եվրոյի չափով դրամաշնորհներ կհատկացվեն. 2,1 մլրդ եվրո կտրամադրի Եվրահանձնաժողովը, իսկ 1,7 մլրդ եվրո՝ ԵՄ անդամ երկրները առանձին։