Ամերիկացի դերասան Ալ Պաչինոն, ով ապրիլին դարձավ 83 տարեկան, հայր է դարձել։ Երախայի մայրը նրա 29-ամյա սիրելի Նուր Ալֆալլան է։ Լուրը հաստատել է նրանց ներկայացուցիչ Ռոզենֆիլդը։ Այսպիսով, 83-ամյա դերասանը չորրորդ անգամ է հայր դարձել։
Ամերիկյան լրատվամիջոցները մայիսին էին հայտնել դերասանի ընկերուհու հղիության մասին։ Զույգը հարաբերությունների մեջ է 2022 թվականի ապրիլից։ Դերասանը ևս երեք երեխա ունի տարբեր կանանցից՝ Ջուլիա Մարիան (ծնված 1989թ․) և երկվորյակներ Անտոնն ու Օլիվիան (ծնված 2001թ․)։