Հակահարձակման շաբաթվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի՝ մինչ այժմ ուսուցանված 12 բրիգադից գործում են միայն 3-ը։ Ուկրաինայի ԶՈւ հիմնական ուժերը, որոնք պատրաստվել էին հարձակման, դեռ պատրաստման վիճակում են․ գրել է Reuters-ը՝ մեջբերելով լեհ ռազմական վերլուծաբան Կոնրադ Մուզիկային, ով ուշադիր հետևում է պատերազմի ընթացքին։
Գործակալությունը վկայակոչում է վերլուծաբանների տվյալները, որոնց համաձայն՝ Ուկրաինայում հակահարձակողական գործողության համար ստեղծվել է 12 զրահապատ բրիգադ, որոնցից ինը մարզվել և զինվել են Արևմուտքի կողմից։ Բրիգադը, սովորաբար, ունի առնվազն 3500-4000 հոգանոց անձնակազմ։ Կիևի իշխանությունները նաև նշել են, որ վերապատրաստվել են 8 գրոհային բրիգադներ՝ ընդհանուր 40․000 զինծառայողով։