Միջազգային

ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան փորձում են համոզել Եվրոպային՝ վերականգնել հարաբերությունները Սիրիայի հետ

ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան փորձում են համոզել Եվրոպային՝ վերականգնել հարաբերությունները Սիրիայի հետ

Արաբական Միացյալ Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները փորձում են եվրոպական երկրներին համոզել Սիրիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները վերականգնելու և պատժամիջոցները թուլացնելու անհրաժեշտության հարցում։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ արաբական միապետությունների պաշտոնյաները մի քանի ամիս է, ինչ լոբբինգ են անում Սիրիայի հետ հարաբերությունները վերականգնելու գաղափարը Եվրամիության ներկայացուցիչների հետ զրույցներում։

Նրանց շփումները տեղի են ունենում տարբեր մակարդակներում։ Արաբական երկրների ներկայացուցիչները զրույցների ընթացքում պնդում են, որ 12-ամյա հակամարտությունը դադարեցնելու դիվանագիտական ​​միջոցներն անօգուտ կլինեն, եթե պատժամիջոցները չթուլանան։ Ըստ նրանց՝ այդ քայլը թույլ կտա վերակենդանացնել Սիրիայի ավերված տնտեսությունը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական