Միջազգային

«ԱՄՆ-ն պարտավոր է մեկնաբանել այդ տեղեկությունը». Մարիա Զախարովան արձագանքել է Արցախին ճնշելու մասին հրապարակումներին

«ԱՄՆ-ն պարտավոր է մեկնաբանել այդ տեղեկությունը». Մարիա Զախարովան արձագանքել է Արցախին ճնշելու մասին հրապարակումներին

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է РИА-ի՝ ԱՄՆ կողմից Ստեփանակերտ-Բաքու շփումներ պարտադրելու մասին այսօրվա հրապարակմանը՝ ասելով, թե առաջին անգամ միջնորդ հանդիսացող կողմը սպառնում է կարգավորման մասնակցին։

Ըստ նրա՝ Մոսկվան անհանգստացած է այդ տեղեկությամբ, և ԱՄՆ-ն պարտավոր է մեկնաբանել դա. «Եթե դրանք հաստատվեն, պետությունները հերթական անգամ կխաթարեն իրենց, որպես միջնորդի, համբավը։ Ի վերջո, միջնորդի խնդիրն է ներդաշնակություն բերել և հաշտեցնել կողմերին։

Առաջին անգամ եմ տեսնում, որ այդ դերը հավակնող կողմը սպառնում է կարգավորման մասնակցին ուժի կիրառմամբ, ստիպում և շանտաժի է ենթարկում նրան՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ կամ մասնակցել ֆորումներին»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական