Միջազգային

«Գործընթացին մասնակցել ցանկացողները շատ են, բայց նրանց մեթոդները միայն հետ են շպրտում». Զախարովա

«Գործընթացին մասնակցել ցանկացողները շատ են, բայց նրանց մեթոդները միայն հետ են շպրտում». Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Ռուսաստանը մշտապես զբաղվում է հայ-ադրբեջանական կարգավորմամբ

Նրա խոսքով, Մոսկվան պարբերաբար աշխատում է տարբեր ոլորտներում՝ անցկացվում են բարձր մակարդակի հանդիպումներ, աշախատում են ԱԳՆ-ն և այդ հարցով հատուկ ներկայացուցիչը, դեսպանատները, փորձագետները և սահմանապահները անմիջապես տարածաշրջանում։

«Հիմա գործընթացին մասնակցել ցանկացողները շատ են, բայց նրանց մեթոդները ոչ մի դրական բան չեն բերում, այլ միայն հետ են շպրտում։

Նրանք, ովքեր չեն ցանկանում խաղաղություն և կայունություն տարածաշրջանում, փորձում են միջամտել։ Մոսկվան կշարունակի գործել առաջին հերթին դիվանագիտական ​​միջոցներով»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական