Գերմանիայի Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովը հավանություն է տվել Իսրայելից «Arrow 3» հակահրթիռային պաշտպանության համակարգի գնման համար 560 միլիոն եվրոյի տրանշի հատկացմանը։ Ենթադրվում է, որ հակահրթիռային պաշտպանության համակարգի գնման պայմանագիրը Իսրայելի հետ կկնքվի մինչև 2023թ․ վերջ, և դրա ընդհանուր արժեքը կկազմի մոտ 4 միլիարդ եվրո։
Բացի այդ, Բունդեսթագի բյուջեի հանձնաժողովը թույլ է տվել մոտ 950 մլն եվրո հատկացնել գերմանական 6 «IRIS-T SLM» զենիթահրթիռային համակարգերի գնման համար։ Ենթադրվում է, որ Գերմանիայում հակահրթիռային վահանը, որը կստեղծվի իսրայելական երկաթյա գմբեթի անալոգով, կաշխատի մինչև 2025թ․ վերջ։