Հունիսի 22-ին Եվրահանձնաժողովը բանավոր զեկույց կներկայացնի այն մասին, թե ինչպես են Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը կատարում եվրոպական ինտեգրման վերաբերյալ առաջարկությունները: Զեկույցը կքննարկվի Ստոկհոլմում կայանալիք ԵՄ ընդհ․ գործերի խորհրդի նիստում։
Մեկ տարի առաջ Եվրահանձնաժողովը առաջարկեց Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տալ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար և 12 հանձնարարական, որոնց պետք է հետևել կարգավիճակ ստանալու համար։
Աշնանը Եվրամիությունը կգնահատի Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի առաջընթացը ընդլայնման փաթեթի շրջանակներում, Վրաստանի վերաբերյալ որոշումը սպասվում է տարեվերջին։