Միջազգային

Ալիևը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մասին մանրամասներ է ներկայացրել Պակիստանի վարչապետին

Ալիևը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մասին մանրամասներ է ներկայացրել Պակիստանի վարչապետին

«Այսօր վարչապետին տեղեկացրել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների մասին: Այդ համաձայնագրի ստորագրման հեռանկարներ, կարծում եմ, կան», - ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ բանակցություններից հետո արած հայտարարության մեջ:

«Հայաստանը պետք է պարզապես քաղաքական կամք դրսևորի և թղթի վրա ամրագրի այն, ինչի մասին իրենք արդեն պաշտոնապես հայտարարել են․ որ Ղարաբաղը Ադրբեջան է»,- ասել է Ալիևը:

Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանը Քաշմիրի հարցում մշտապես աջակցել և աջակցելու է Պակիստանին:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական