Ճապոնիան, հնարավոր է, սկսի ամերիկյան հրետանային արկերի անուղղակի մատակարարումներն Ուկրաինային։ Այս հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են Վաշինգտոնի և Տոկիոյի միջև․ հայտնում է «Wall Street Journal»-ը:
Ըստ թերթի՝ խոսքը 155 մմ տրամաչափի արկերի մասին է։
Զենքի ուղիղ մատակարարումները պատերազմող կողմերին, ինչպես նաև երրորդ երկրների միջոցով, արգելված են ճապոնական օրենսդրությամբ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկիրը հայտարարեց ապառազմականացման և հետագա հակամարտություններին չմասնակցելու մասին: Ըստ WSJ-ի՝ արկերի մատակարարման բանակցությունները հիմնված են 2016թ․ համաձայնագրի վրա, որը թույլ է տալիս Ճապոնիային և ԱՄՆ-ին զինամթերք փոխանակել՝ որպես անվտանգության ոլորտում երկրների երկարամյա դաշնակցության դրսևորում։