Կանանց աբորտի իրավունքի կողմնակիցները փողոցային երթեր են անցկացրել Լեհաստանի մի շարք քաղաքներում: Վարշավայում երթը հասել է երկրի առողջապահության նախարարության կենտրոնակայան։ Ցուցարարները վանկարկել են «Դադարեցրեք մեզ սպանել» կարգախոսը և կրել «Դժոխք կանանց համար» և «Մեզ բժիշկներ են պետք, ոչ թե միսիոներներ» ցուցապաստառները։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Երթերին, որոնք, ըստ կազմակերպիչների, տեղի են ունեցել երկրի ավելի քան 50 քաղաքում, նախորդել է հղիության բարդությունների պատճառով կանանց մահվան ողբերգական և ոչ առաջին դեպքը, երբ աբորտը կարող էր փրկել կնոջ կյանքը։