Հնդկաստանի պաշտպանական գնումների խորհուրդը՝ պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի գլխավորությամբ, հինգշաբթի օրը կվերանայի ԱՄՆ-ի հետ MQ-9 Reaper հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) գնման մասին համաձայնագրի նախագիծը։ Այս մասին հայտնում է Times of India-ը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։
Հնդկաստանի զինված ուժերի համար այդ անօդաչու թռչող սարքերի գնման գործարք կնքելու մտադրության մասին կհայտարարվի հունիսին՝ վարչապետ Նարենդրա Մոդիի՝ ԱՄՆ պետական այցի ժամանակ։