Միջազգային

Չինաստանը արբանյակների արձակման ռեկորդ է սահմանել

Չինաստանը արբանյակների արձակման ռեկորդ է սահմանել

Չինաստանը հինգշաբթի օրը հաջողությամբ ուղեծիր է արձակել 41 փոքր արբանյակ, որոնց թվում է Jilin-1-ը։ Երկիրն, այդպիսով, գերազանցել է միանգամից մի քանի տիեզերանավ ուղեծիր արձակելու ազգային ռեկորդը: Այս մասին հայտնում է China Aerospace Science and Technology կորպորացիան։

2022 թվականին Չինաստանն իրականացրել է 64 արձակում՝ կրկին գերազանցելով սեփական ռեկորդը։ Նշված ժամանակահատվածում այս ցուցանիշով այն զբաղեցրել է երկրորդ տեղը ԱՄՆ-ից հետո։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական