Միջազգային

Չինաստանի արտգործնախարարը կոչ է արել ԱՄՆ-ին՝ չմիջամտել երկրի ներքին գործերին

Չինաստանի արտգործնախարարը կոչ է արել ԱՄՆ-ին՝ չմիջամտել երկրի ներքին գործերին

Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանգը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցում կոչ է արել ԱՄՆ-ին՝ դադարեցնել միջամտությունը Չինաստանի ներքին գործերին։ Այս մասին ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ցին Գանգը հստակեցրել է պաշտոնական դիրքորոշումները Չինաստանի հիմնական մտահոգությունների, այդ թվում՝ Թայվանի վերաբերյալ, ընդգծելով, որ ԱՄՆ-ն պետք է հարգի դրանք, դադարեցնի միջամտությունը Չինաստանի ներքին գործերին և դադարի խարխլել Չինաստանի ինքնիշխանությունը, անվտանգությունը և զարգացումը», - ասված է հաղորդագրության մեջ։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական