Բաքվում անցկացվել են համակարգչային աջակցությամբ «Eternity-2023» հրամանատարաշտաբային վարժանքներ՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինվորականների, ինչպես նաև համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Պաշտպանության ազգային համալսարանի ռազմական կառավարման ինստիտուտի ռազմախաղերի կենտրոնում անցկացված վարժանքներում կատարվել են ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանային տնտեսական նախագծերի պահպանության կազմակերպման խնդիրներ։