Միջազգային

Բլինկենն ու Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում քննարկել են Կիևին տրամադրվող օգնությունը

Բլինկենն ու Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում քննարկել են Կիևին տրամադրվող օգնությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը Վաշինգտոնում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Կողմերը քննարկել են հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի առաջնահերթությունները, այդ թվում՝ Ուկրաինային հետագա աջակցությունը, դաշինքի զսպման և պաշտպանական մեխանիզմների ամրապնդումը և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու պարտավորությունը․ այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը։

ԱՄՆ արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարն առաջարկել է, որ Վիլնյուսում Կիևին կտրամադրվի «քաղաքական և գործնական աջակցության ուժեղ փաթեթ»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական