Միջազգային

«ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին». Կլաար

«ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին». Կլաար

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կրակոցներին և սահմանային լարման դեպքերին։ 

Կլաարը, մասնավորապես, գրել է. «ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Պետք է դադարեցնել կրակոցները բոլոր հատվածներում։ Կարևոր է պահպանել հաջորդական հանդիպումների դրական թափը և բանակցությունների սեղանի շուրջ հասնել արդյունքների, որից կշահեն Հայաստանը, Ադրբեջանը և ողջ տարածաշրջանը»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական