Միջազգային

Բայդեն․ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը ԱՄՆ-ի ամենամեծ մարտահրավերներից է»

Բայդեն․ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը ԱՄՆ-ի ամենամեծ մարտահրավերներից է»

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը ԱՄՆ-ի համար մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերներից է», - ասել է Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով ամերիկյան դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարների հետ։ 

Նա ընդգծել է Ուկրաինային ռուսական ագրեսիայից պաշտպանելու հարցում օգնելու կարևորությունը․ «Եթե չանենք, պատկերացրեք՝ ինչ կլինի․ մտածեք դրա մասին»,- դիվանագետներին հորդորել է Սպիտակ տան ղեկավարը։ ԱՄՆ-ի այլ հիմնական մարտահրավերների թվում Բայդենը նշել է Չինաստանի հետ մրցակցությունը, կլիմայի փոփոխությունը և հնարավոր նոր համաճարակին պատրաստվելու անհրաժեշտությունը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական