Միջազգային

Բաքուն և Անկարան պայմանավորվել են ավելացնել ադրբեջանական գազի արտահանումը Թուրքիա

Բաքուն և Անկարան պայմանավորվել են ավելացնել ադրբեջանական գազի արտահանումը Թուրքիա

Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը խոսել է գազի արտահանման թեմայից․ «Ադրբեջանական գազի արտահանումը Թուրքիա աճում է տարեցտարի, և այսօր մենք պայմանավորվեցինք, որ այն շարունակելու է աճել։

Զուգահեռաբար ավելանում է Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազի արտահանումը Եվրոպա․ դրա պահանջարկը մեծ է»,- ընդգծել է Ալիևը։

Ալիևը հավելել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցությունը չի սահմանափակվում միայն գազով։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական