Միջազգային

«Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է». Ալիև

«Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին։ 

Ալիևը, մասնավորապես, հայտարարել է. «Ամեն անգամ, երբ մենք հանդիպում ենք Թուրքիայի նախագահի հետ, քննարկում ենք տրանսպորտի հարցերը։ Ներկա աշխարհաքաղաքական պայմաններում Միջին միջանցքի նշանակությունն է՛լ ավելի է մեծանում։ Կասպից ծովով, հետագայում Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների ծավալը տարեցտարի ավելանում է և կշարունակի աճել։ Ուստի մենք ընդլայնում ենք մեր տրանսպորտային և լոգիստիկ հնարավորությունները»։ 

«Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է, ինչքան շուտ բացվի, այնքան լավ։ Ամեն դեպքում, այս ուղղությամբ մեր ջանքերը կավելացնենք։ Այս միջանցքի բացումը նոր հնարավորություններ կստեղծի բոլոր երկրների համար և դրականորեն կազդի տարածաշրջանում գործարար համագործակցության վրա», հավելել է Ալիևը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական