Մոլդովայում վերջին հանդիպումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ու ԼՂ-ում իրավիճակի վերաբերյալ Եվրախորհրդարանի քննարկման ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Հայաստանը ԼՂ-ն ներառել է Ադրբեջանի կազմի մեջ։ Բայց թե ինչ կլինի վերջնական դրությունը, չեմ կարող ասել։ Առաջին անգամ Հայաստանի ղեկավարն աներկիմաստորեն ճանաչել է ԼՂ-ի տեղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո։ Սա աննախադեպ է»,- ընդգծել է նա։
Բորելը հույս է հայտնել, որ Բաքուն փոխադարձաբար դրական կարձագանքի` ապահովելու ԼՂ-ի հայերի իրավունքները, անվտանգությունը, ինչը, ըստ ԵՄ ԱԳ բարձր ներկայացուցչի, դրականորեն առաջ կմղի բանակցությունները։