Միջազգային

ԱՄՆ-ն մտադիր է Ուկրաինային տրամադրել աղքատացված ուրանով տանկերի արկեր

ԱՄՆ-ն մտադիր է Ուկրաինային տրամադրել աղքատացված ուրանով տանկերի արկեր

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստ է հավանություն տալ «Աբրամս» տանկերի՝ սպառված ուրանով արկերի մատակարարմանը Ուկրաինային։ Այս մասին երեքշաբթի հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ 

Պարբերականը նշում է, որ ԱՄՆ իշխանությունները դեռ որոշում չեն կայացրել Կիևին այլ զինատեսակների (այդ թվում՝ կասետային) մատակարարման մասին, որոնց տեղափոխման մասին խոսում են ԱՄՆ պաշտպանության նախարարության մի շարք ներկայացուցիչներ։ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Քրիստոֆեր Կավոլին պնդում է, որ կասետային զինամթերքը «չափազանց արդյունավետ» կլինի։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական