Դոնալդ Թրամփը ժամանել է Մայամիի դատարան, որտեղ որպես մեղադրյալ կմասնակցի նիստին։ Միացյալ Նահանգների նախկին նախագահը պաշտոնապես կալանավորվել է մինչ լսումների ավարտը։
Թրամփի կողմնակիցները դատարանի մոտակայքում են՝ աջակցող պաստառներով, սակայն ոստիկանությունը շրջափակել է դեպի դատարան տանող բոլոր ճանապարհները։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախկին նախագահը մեղադրվում է գաղտնի փաստաթղթեր պահելու գործով։