Միջազգային

Վենետիկի հանձնաժողովը Վրաստանին կոչ է անում վերափոխել օլիգարխների մասին օրենքը

Վենետիկի հանձնաժողովը Վրաստանին կոչ է անում վերափոխել օլիգարխների մասին օրենքը

Վենետիկի հանձնաժողովը կարծիք է հայտնել օլիգարխների մասին վրացական օրինագծի վերաբերյալ և կոչ արել Վրաստանի խորհրդարանին՝ չընդունել այն, քանի որ մեծահարուստների ձեռքում իշխանության կենտրոնացման դեմ պայքարը համակարգված մոտեցում է պահանջում։

«Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս չընդունել նախագիծը։ Վրացական իշխանությունները պետք է մշակեն հավելյալ միջոցներ օլիգարխիկ ազդեցության դեմ պայքարելու համար»,- ասվում է Վենետիկի հանձնաժողովի հրապարակած եզրակացության մեջ։

Օլիգարխների մասին օրենքի ընդունումը կլինի այն 12 կետերից մեկի կատարումը, որոնք անցած հունիսին Եվրամիության ղեկավարները մատնանշել են Վրաստանին համայնքի թեկնածուի կարգավիճակ շնորհելու համար։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական