Միջազգային

Որքա՞ն ժառանգություն է թողել Բեռլուսկոնին

Որքա՞ն ժառանգություն է թողել Բեռլուսկոնին

Երկուշաբթի օրը մահացած Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին երկրի ամենահարուստ մարդկանցից մեկն է։ «Corriere della Sera» թերթի տվյալներով՝ նրա ժառանգությունը գնահատվում է գրեթե 5 միլիարդ եվրո, որը կանցնի նրա 5 երեխաներին և 16 թոռներին։

Հիմնական բաժինն ընկնում է «Fininvest» ընտանեկան հոլդինգին, որը գնահատվել է 4,89 մլրդ եվրո․ այն ներառում է Mediaset հեռուստաընկերության 50%-ը, Mondadori հրատարակչության 53%-ը, ինչպես նաև Mediolanum բանկը։ Հինգ երեխաներից յուրաքանչյուրը (առաջին ամուսնությունից երկու մեծերը՝ Մարինան և Պիեռ Սիլվիոն, առանցքային պաշտոններ են զբաղեցնում այնտեղ) 7,65%-ի սեփականատերն են, մինչդեռ Բեռլուսկոնին պահպանել է 61,3%-ը։

Forbes-ի վերջին վարկանիշային աղյուսակի համաձայն՝ Բեռլուսկոնին Իտալիայի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ Երբեմն նա եղել է առաջին տեղում: Պարբերականը նրա կարողությունը գնահատել է 6,9 միլիարդ եվրո՝ շուկայական չափանիշներով։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական