ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ռուսաստանն ու Չինաստանն ավելի սերտ համագործակցություն են զարգացնում։ Այս կարծիքը նա հայտնել է երկուշաբթի օրը՝ «PBS»-ին տված հարցազրույցում։
«Այն, ինչ տեղի է ունենում Եվրոպայում, ազդում է Ասիայի վրա, իսկ այն, ինչ տեղի է ունենում Ասիայում, կարևոր է Եվրոպայի համար: Չինաստանն ու Ռուսաստանը գնալով մերձենում են, նրանք օրերս մեծ ռազմածովային զորավարժություն արեցին: Հետևաբար, կարևոր է, որ ՆԱՏՕ-ն նույնպես զբաղվի այն մարտահրավերներով, որոնք գալիս են Չինաստանից»,- ասել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը։