«Ուկրաինական հակահարձակումը կշարունակվի շաբաթներ կամ ամիսներ», հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք ցանկանում ենք, որ այն լինի հնարավորինս հաջող, որպեսզի այնուհետ կարողանանք լավ պայմաններով սկսել բանակցային փուլը», - հավելել է Մակրոնը։