Երկուշաբթի Վաշինգտոնում նախատեսված հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի միջև հետաձգվել է և կկայանա հունիսի 13-ին՝ ամերիկացի առաջնորդի չնախատեսված ատամնաբուժական վիրահատության պատճառով, հայտնում է Սպիտակ տան լրատվության բաժինը:
Երկուշաբթի առավոտյան երկրի ղեկավարը գանգատվել էր ատամի ցավից։ Բժիշկները կատարել են վիրահատական միջամտություն, որին նախագահն «առանց բարդությունների դիմացել է»։
Բացի Ստոլտենբերգի հետ հանդիպումից, մեկ օրով հետաձգվել է նաև ամերիկյան դիվանագիտական առաքելությունների ղեկավարների ընդունելությունը։ Պաշտոնապես ԱՄՆ վարչակազմը չի նշել այս իրադարձությունների հետաձգման պատճառները։