«Կարծում եմ, որ Պուտինը սպասում է ամերիկյան ընտրությունների արդյունքներին։ Մինչ այդ նրանից պետք չէ ակնկալել խաղաղ բանակցություններ»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Բորելը՝ իսպանական Onda Cero ռադիոյին տված հարցազրույցում։ Նրա կարծիքով՝ պատերազմը բոլորովին այլ կերպ կընթանար, եթե ԱՄՆ նախագահը լիներ Դոնալդ Թրամփը, այլ ոչ՝ Ջո Բայդենը։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները պաշտենապես դադարեցվել են 2022թ․ մայիսին՝ Կիևի նախաձեռնությամբ։ Հոկտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր ստորագրեց, որը բացառում էր Ռուսաստանի նախագահի հետ հետագա բանակցությունների հնարավորությունը, քանի դեռ Պուտինն է այդ պաշտոնում: 2023թ․ մայիսին Զելենսկին հայտարարեց, որ դժվար խոսի Պուտինի հետ՝ մինչև ռուսական զորքերի դուրսբերումը։