Միջազգային

Դանիան 36 մլն դոլարի զինամթերք կտա Ուկրաինային

Դանիան 36 մլն դոլարի զինամթերք կտա Ուկրաինային

Դանիան Ուկրաինային 36 մլն դոլարի զինամթերք կմատակարարի։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը։ 

Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու մասին որոշումը կայացվել է հունիսի 12-ին։ Անհրաժեշտ միջոցները կգան մի հիմնադրամից, որի ստեղծմանը Դանիայի խորհրդարանի կուսակցությունների մեծամասնությունը հավանություն է տվել այս տարվա մարտի 15-ին։ Հիմնադրամի ռեսուրսները մոտ 101 միլիոն դոլար են։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական