ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը մեծացրել են տեղակայված միջուկային մարտագլխիկների թիվը։ Սա հետևում է Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի՝ SIPRI-ի զեկույցից։
Ամերիկացիները 2021 թվականին ունեցել են 1744, իսկ անցյալ տարի՝ 1770 մարտագլխիկ։
Ռուսներն ունեին 1588, դարձել է 1674։
Չինաստանի միջուկային զինանոցի չափը 350-ից հասել է 410 մարտագլխիկի․ ակնկալվում է, որ էլի կավելանա։
Անգլիայում և Ֆրանսիայում այս թիվը մնացել է անփոփոխ։ Սակայն երկու երկրներն էլ ակտիվացնում են ջանքերը՝ մեծացնելու իրենց զինանոցը: