Շվեյցարական «UBS» ֆինանսական խումբը երկուշաբթի պաշտոնապես հայտարարեց «Credit Suisse» բանկի գնման ավարտի մասին։
Մարտի կեսերին «Credit Suisse»-ի բաժնետոմսերի արժեքը ֆոնդային բորսայում մեկ քառորդով նվազել է ընդամենը մեկ օրում։ Դիտորդները ԱՄՆ-ում բանկերի ձախողումների ալիքի պատճառով վախենում էին բանկի փլուզումից: Դրանից հետո Շվեյցարիայի կենտրոնական բանկը հայտնել է, որ երկրի խոշորագույն «UBS» բանկը 3 մլրդ ֆրանկով (3,2 մլրդ դոլար) ձեռք կբերի «Credit Suisse»-ը։