Միջազգային

ՌԴ փոխվարչապետը փրկվել է ուկրաինական գնդակոծության տակ ընկնելուց

ՌԴ փոխվարչապետը փրկվել է ուկրաինական գնդակոծության տակ ընկնելուց

ՌԴ փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը Խերսոնի մոտ ուկրաինական գնդակոծության տակ ընկնելուց է փրկվել․ հայտնում են ռուսական լրատվամիջոցները։Մանտուրովը այցելել էր Խերսոնի շրջան և նրա մեկնելուց անմիջապես հետո Ուկրաինայի զինված ուժերը հրթիռակոծել են այդ վայրը։

«Նախօրեին փոխվարչապետը մեկնել է Խերսոնի մարզ, որտեղ տարածաշրջանի ղեկավարության հետ քննարկել է ջրածածկ տարածքների բնակիչներին օգնելու և նրանց առաջին անհրաժեշտության ապրանքներով, այդ թվում՝ դեղերով ու պարենամթերքով ապահովելու հարցը»,– հայտնել են Մանտուրովի ղեկավարած արդյունաբերության և առևտրի նախարարությունից: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական