Եգիպտոսում՝ Կարմիր ծովի ափերի մոտ, զբոսաշրջիկներով զբոսանավ է այրվել։
Նախնական տվյալներով՝ հաջողվել է փրկել 26 մարդու, եւս երեքը անհետ կորել են։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ նավը դայվինգի համար ծով դուրս եկած զբոսաշրջիկների է տեղափոխել։ Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են։