Միջազգային

Բրիտանական ոստիկանությունը մի քանի ժամով ձերբակալել է Շոտլանդիայի կառավարության նախկին ղեկավարին

Բրիտանական ոստիկանությունը մի քանի ժամով ձերբակալել է  Շոտլանդիայի կառավարության նախկին ղեկավարին

Բրիտանական ոստիկանությունը կիրակի օրը ձերբակալել է Շոտլանդիայի կառավարության նախկին ղեկավար Նիկոլա Սթերջենին։ Պատճառը նրա ղեկավարած Շոտլանդիայի ազգային կուսակցության ֆինանսների հետաքննություւնն է։ Հարցաքննությունից մի քանի ժամ անց Սթերջենն ազատ է արձակվել․ հայտնում է BBC-ն։

Կիրակի կեսօրին ոստիկանները պաշտոնապես հաստատել են, որ կալանքի տակ են վերցրել «52-ամյա կնոջը», և որ նա պատասխանում է քննիչների հարցերին:  Բրիտանական իրավապահ մարմինները սովորաբար չեն նշում կասկածյալների անունները, սակայն խոսքը հենց Շոտլանդիայի կառավարության նախկին ղեկավարի մասին է:

Երեկոյան ոստիկանությունը հայտարարել է, որ Սթերջենն ազատ է արձակվել առանց մեղադրանք ներկայացվելու։

Ազատ արձակվելուց անմիջապես հետո Սթերջենը Twitter-ում կարճ գրառում է կատարել՝ վստահեցնելով, որ լիովին վստահ է իր անմեղության մեջ և որևէ անօրինական բան չի կատարել։

Նիկոլա Սթերջենը տասը տարի առանցքային դիրք է զբաղեցրել Շոտլանդիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքականության մեջ։ Նա կառավարության ղեկավար է դարձել 2014 թվականին, պաշտոնավարել է ռեկորդային ութ և ավելի տարի․ նա վերածվել Շոտլանդիայի անկախության շարժման խորհրդանիշի։

Նրա կուսակցության ֆինանսավորման հետ կապված պաշտոնական հետաքննությունը սկսվել էր դեռ 2021 թվականի հուլիսին, երբ ոստիկանությունը բողոքներ էր ստացել կուսակցության գանձարանի վճարների ապօրինի օգտագործման վերաբերյալ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական