Բրազիլիայի նախագահը համաշխարհային հանրությանը կոչ է արել տեր կանգնել Ջուլիան Ասանժին: Wikileaks-ի հիմնադիրին սպառնում է 175 տարվա ազատազրկում՝ գաղտնի փաստաթղթերի արխիվը բացահայտելու մեղադրանքով։ Ասանժին սպառնում է արտահանձնում ԱՄՆ-ին:
«Ասանժը կարևոր աշխատանք է կատարել՝ դատապարտելու մի պետության անօրինական գործողությունները մյուս պետության դեմ։ Նրա ձերբակալությունը դեմ է ժողովրդավարության և մամուլի ազատության պաշտպանությանը։ Կարևոր է, որ մենք բոլորս տեր կանգնենք նրան»,- գրում է Լուլա դա Սիլվան։
Այժմ Ասանժը գտնվում է ճաղերի հետևում Մեծ Բրիտանիայում, որտեղ նա հայտնվել է այն բանից հետո, երբ 2019 թվականի ապրիլին Էկվադորի իշխանությունները նրան զրկել են քաղաքական ապաստանից։