Միջազգային

Տոկաևը հունիսի 12-ը Ղազախստանում հայտարարել է համազգային սգո օր

Տոկաևը հունիսի 12-ը Ղազախստանում հայտարարել է համազգային սգո օր

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը աշխատանքային այցով ժամանել է Աբայի շրջան։ Նախագահը ծանոթացել է անտառներում հրդեհների մարման աշխատանքներին, անցկացրել օպերատիվ շտաբի խորհրդակցություն և հանդիպել հրդեհի հետևանքով մահացած անտառտնտեսության աշխատակիցների հարազատների հետ, հայտնում է «Ակորդայի» մամուլի ծառայությունը։

Տոկաևը որոշել է հունիսի 12-ին համազգային սգո օր հայտարարել՝ ի հիշատակ Ղազախստանի արևելյան հատվածում անտառային հրդեհները հետևանքով զոհվածների հիշատակի։

Հիշեցնենք, որ անտառների բռնկումը սկսել է հինգշաբթի օրը կայծակի հետևանքով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական