Միջազգային

Բայրամովը և Հոգանը քննարկել են Հայաստանի հետ բանակցությունների ընթացքը

Բայրամովը և Հոգանը քննարկել են Հայաստանի հետ բանակցությունների ընթացքը

Հունիսի 9-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեկ Հոգանի միջև։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության երկկողմ օրակարգի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցերի շուրջ։

Բայրամովը ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի հետ վերջին մեկ ամսվա ընթացքում կայացած բանակցությունների և օրակարգային բաց հարցերի լուծման հեռանկարների վերաբերյալ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական