Միջազգային

Նիդերլանդները Վրաստանի թիվ 1 ներդրողն է

Նիդերլանդները Վրաստանի թիվ 1 ներդրողն է

Վրաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալը 2023թ․ առաջին եռամսյակում կազմել է 496,6 մլն ԱՄՆ դոլար․ հաղորդում է երկրի վիճակագրական ծառայությունը։ Սա 13,7%-ով պակաս է նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ, սակայն 53,3%-ով ավել՝ 2022թ․ հոկտեմբեր-դեկտեմբերի համեմատ։

Ուղղակի ներդրումների գծով առաջին տեղում 2023թ․ սկզբին Նիդեռլանդներն են։ Եվրոպական երկրի ներդրած $239,6 մլն-ը կազմում է ընդհանուր օտարերկրյա ուղղակի ներդրումների 48,2%-ը։ Երկրորդ տեղում Ճապոնիան է (63,2 մլն դոլար), երրորդում՝ ԱՄՆ-ն (54,7 մլն դոլար)։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական