Միջազգային

Սոչիում մեկնարկել է Պուտին-Լուկաշենկո հանդիպումը

Սոչիում մեկնարկել է Պուտին-Լուկաշենկո հանդիպումը

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում բանակցություններ են վարում ոչ պաշտոնական միջավայրում. հայտնում է Լուկաշենկոյի ոչ պաշտոնական Telegram-յան ալիքը։ 

Նախօրեին Լուկաշենկոն հայտարարեց, որ ցանկանում է Պուտինին առաջարկել միութենական պետության ներքին զարգացման ծրագիր մշակել, որպեսզի միությունն ինքնաբավ լինի և չճնշվի, այդ թվում՝ դոլարի կամ այլ արժույթների միջոցով: Բելառուսի նախագահը նաև կոչ է արել վերանայել միութենական պետության, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի կարգավորող դաշտը՝ հրաժարվել ավելորդից, «թողնել հիմնական ուղղությունները» և «վերադառնալ հիմնարար փաստաթղթերին»՝ մասնավորապես, սահմանելով որոշակի իրավիճակներում արձագանքման ձևաչափեր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական