Միջազգային

Բայրամովն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Բայրամովն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

2023թ. հունիսի 9-ին արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի, միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության միջնորդությամբ բանակցությունների ներկա վիճակի և տարածաշրջանային անվտանգության հարցերը։ 

Կլաարը նշել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին և ասել, որ ապագայում ջանք չի խնայի այս ուղղությամբ երկու երկրների քաղաքական ղեկավարության շփումները շարունակելու համար։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական