Միջազգային

Մարտավարական միջուկային զենքը Բելառուսին կմատակարարվի հուլիսի 7-8-ից հետո

Մարտավարական միջուկային զենքը Բելառուսին կմատակարարվի հուլիսի 7-8-ից հետո

Ռուսական մարտավարական միջուկային զենքի փոխանցումը Բելառուս կսկսվի հուլիսի 7-8-ից հետո, երբ ավարտվի դրանց օբյեկտների շինարարությունը. հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

«Ամենազգայուն հարցերը, որոնց շուրջ պայմանավորվել ենք ձեզ հետ, ընթանում են ըստ ծրագրի: Ինչպես գիտեք, հուլիսի 7-8-ը կավարտվի օբյեկտների նախապատրաստումը, և մենք անմիջապես կսկսենք զենքի համապատասխան տեսակների տեղակայման հետ կապված աշխատանքները ձեր տարածքում»,- ասել է Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական