Միջազգային

Եվրամիությունը Գերմանիայում միկրոչիպերի արտադրության 31 նախագիծ կֆինանսավորի

Եվրամիությունը Գերմանիայում միկրոչիպերի արտադրության 31 նախագիծ կֆինանսավորի

Եվրամիությունը (ԵՄ) մի քանի միլիարդ եվրո կներդնի միկրոչիպերի և չիպերի արտադրության մեջ՝ նվազեցնելու կախվածությունը Չինաստանից և ԱՄՆ-ից։ Միայն Գերմանիայում ԵՄ-ն մտադիր է ֆինանսավորել 31 նախագիծ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է «Der Spiegel»-ը՝ վկայակոչելով Գերմանիայի տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության նախարարությանը։ 

Եվրոպական IPCEI նախագիծը կտրամադրի 8,1 միլիարդ եվրո: Բացի այդ, մասնավոր ընկերությունները կներդնեն ևս մինչև 13,7 միլիարդ եվրո՝ ընդհանուր ներդրումները հասցնելով մոտ 21,8 միլիարդ եվրոյի: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական